«Մարտունու Ծննդատուն» ՊՓԲԸ –հիմնադրվել է 1997թ: 2014թ-ից համարվում է 2-րդ մակարդակի բուժ հաստատություն: «Մարտունու Ծննդատուն» ընկերությունը Գեղարքունիքի մարզում լավագույն ծննդատներից մեկն է: Այն կլինիկական և կրթական գործունեություն է իրագործում: Ծննդատունն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա: Ծննդատունն ունի շուրջ 100 աշխատող ` այդ թվում 13 բժիշկ , 48 ` միջին բուժանձնակազմ,16` կրտսեր բուժանձնակազմ և 12`վարչական ու տնտեսական մասի աշխատողներ: «Մարտունու Ծննդատուն» ՊՓԲ Ընկերությունում տարեկան ավելի քան 1300 կին է ծննդաբերում:
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ընկերությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015-2016թթ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել:
2018 թ ապրիլ ամսին կատարված օպտիմալացման արդյունքում, այժմ աշխատում են 13 բժիշկ, 34 միջին բուժանձնակազմ, 11 կրտսեր բուժանձնակազմ և 7 վարչական ու տնտեսական աշխատողներ:
Ընկերությունը, բժշկության զարգացմանը համընթաց, անընդմեջ ընդլայնում և զարգացնում է մատուցվող ծառայությունների ծավալը, իրականացնում նոր ծրագրեր` ծառայությունների բարելավման և անձնակազմի որակավորման բարձրացման համար: