1.Ընդհանուր դրույթներ
1.1Մարտունու Ծննդատուն փակ բաժնետիրական ընկերությունը ( այսուհետև` Ընկերություն) հանդիսանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, որի կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսեր:
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ( այսուհետև` Հիմնադիր) 29.12.1997թ թիվ 138 որոշման համաձայն Մարտունու ծննդատուն պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով:
Ընկերությունը հանդիսանում է Մարտունու ծննդատուն ձեռնարկության(գրանցման թիվ` 26.11.1996թ 76.140.00379) իրավահաջորդը:
1.2 Ընկերությունը իր գործնեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով (այսուհետև` Օրենք), ՀՀ այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3 Հիմնադրի և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.4 Ընկերության ֆիրմային անվանումն է`
Լրիվ - Մարտունու ծննդատուն փակ բաժնետիրական ընկերություն
Կրճատ –Մարտունու ծննդատուն ՊՓԲԸ
1.5 Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային հասցեն է`Գեղարքունիքի մարզ ք.Մարտունի Գետափնյա 2/18)
2. Ընկերության գործունեության ոլորտներն ու նպատակը
2.1 Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստեղծումն է:
2.2 Իր առջև դրված նպատակները իրականացնելու համար Ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.
-Հիմնադրի կողմից իջեցված ազգաբնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկման պետ պատվերի իրականացումը:
-Ազգաբնակչության ծննդօգնության ցուցաբերում:
-Հղի կանանց նկատմամբ բժշկական կանխարգելիչ վերահսկողության իրականացում:
-Հղիների և կերակրող մայրերի բժշկա-հիգիենիկ ուսուցում:
-Հիմնադրի թույլտվությամբ առողջապահությանը հարակից կամ նրա զարգացմանը նպաստող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված արտադրա-տնտեսական, գործարարական և այլ գործունեության իրականացումը:
-Հիվանդությունների ախտորոշման բուժման ժամանակակից մեթոդների, նոր բժշկական տեխնիկայի, սարքավորումների, դեղամիջոցների ներդրումը:
2.3 Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
3.1 Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից։
3.2 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես ՀՀ արժույթով, այնպես էլ արտարժույթով։
3.3 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն գրառումներով, ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ։
3.4 Ընկերությանն իր պարտւսվորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով։
Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար։
3.5 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտւսվորությունների համար։
3.6 Ընկերությունն իրավունք ունի.
ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը,
• ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,
• Օրենսդրությամբ սահմանված կարգով, իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ
• ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարմանկարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով՝ նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
• ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին,
• ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արատդ֊րանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին, ունենալ մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ Օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։
3.7 Ընկերությունը պարտավոր է.
• Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, ապա֊հովել Ընկերության փաստաթղթերի / Ընկերության կանոնադրությունը, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը, Ընկերության ներքին փաստաթղթերը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգերը, տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը։
Հրապարակել կախյալ ընկերությունում իր մասնակցության վերաբերյալ տվյալներ:
4. Ընկերության կանոնադրական հիմնադրամ.
4.1Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 34000000 դրամ,որը կազմում է 86 սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 34 միլիոն դրամ:Բոլոր 86 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են Հիմնադրին:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:
4.2 Ընկերությունը կարոդ է կանոնադրական հիմնադրամի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի ոոոշմամբ, որը ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից։ 4.2.1 Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացում
Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են։
Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում։
Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր իրեն պատկանող կանոնադրական հիմ նադրամում՝ հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամ,
♦ Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ ռաջացած պարտքերի մարման համար։
4.2.2 Կանոնադրական հիմնադրամի փոքրացումն
Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափ փոքրացումը կարող է կատարվել.
♦ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ,
♦ բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռք բերմամբ և մարմամբ.
Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա չափը կդառնա ավելի փոքր, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից։ Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերության չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր։ Դրանց փոխարեն Ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:
Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կոդմից։ Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետերերի վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո։
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ
5.1 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով։
5.2 Ընկերության հիմնադրին Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից տրվում է բաժնետոմսերի հավաստագիր /սերտիֆիկատ/։
Բաժնետոմսերի հավաստագիրը /սերտիֆիկատը/ անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ Ընկերության որոշակի քանակի բաժնետոմսերի տնօրինման մասին։
Հավաստագիրը տրվում է լրիվ վճարված բաժնետոմսերի համար։ Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ։
Հավաստագիրը պետք է համապատասխանի ՀՀ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին։ Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր։ Բաժնետոմսերի հավաստագրերը կարող են տրվել բաժնետոմսերի տիրոջ միայն բաժնետոմսերն Ընկերության ռեեստրի հանձնելու դեպքում։ Ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժնետոմսերի և դրանց փոխարեն տրվող հավաստագրերի միաժամանակյա շրջանառության համար։
5.3 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ
Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական հիմնադրամի 15%-ի չափով։
Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի 5%-ի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից։
Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստներն ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը այդ նպատակին չի բավարարում։
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։ 5.4Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահաբաժինների վճարման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ։
5.5 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության բաժնետերերի տարեկան Ընկերության կամ Ընկերության աուդի տորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունը Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի։
Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աու– դիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է։ որոշում ընդունել իր լուծարման մասին;
Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով։
ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության բաժնետերերի տարեկան Ընկերության կամ Ընկերության աուդի– տորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունը Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի։
Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աու– դիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական հիմնադրա– մի նվազագույն մեծությունից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է։ որոշում ընդունել իր լուծարման մասին:
Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով։
6.1Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս Է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ։ Սովորական բաժ֊նետոմս սեփականատեր հանդիսացող բաժնետերը՜ Հիմնադիրը իրավունք ունի՝
• իրականացնել Ընկերության կառավարումը,
• առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
• ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն այդ թվում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
• Ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
• Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքը,
• Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալ սովորական բաժնետոմսեր, օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից
6.2 Հիմնադիրը /բաժնետերը/պարտավորվում է.
• մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովի՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
• կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ,
• չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1 Ընկերությունն իրավունք ունի հայտարարել / որոշում ընդունել/ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակին, կիսամյակին կամ տարեկան շահաբաժինների վճարման համար։
Շւսհաբաժինները վճարում են Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից։
Ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային և կիսամյակային շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել շահաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործունության ժամկետը սահմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավել լինել։
Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սւսհմանվում Է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ։
7.2 Ընկերությունն իրավունք չունի հայտարարել/ որոշում ընդունել / տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին,եթե՝
• լրիվ չի վճւսրել Ընկերության կանոնադրական հիմնադրամը,
• շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում Է օրենքով սահմանված անվճարունակության / սնանկացման / հայտանիշներին:
• Ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է Ընկերության կանոնադրական հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից կամ այդ գումարից փոքր կդառնա շահաբաժինների հետևանքով։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
8.1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո 1 ամսվա ընթացքում։ Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։ Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են ըստ անհրաժեշտության և անհետաձգելի դեպքերում։
Ընկերության ինչիես տարեկան այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Հիմնադրի կողմից(բացառությամբ օրենքի 77-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշվում է
-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը:
8.2 Օրենքի 86 հոդվածի համաձայն ընկերությունում խորհուրդ չի ստեղծվում և նրա իրավասությունները իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:
8.3 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում.
1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
2. Ընկերության վերակազմավորումը,
3. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը,լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
4. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
5. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
6. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը,
7. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը,
8. Ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը
9. Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի/հսկիչ / ընտրությունը և նրանց(նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
10. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
11. Ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վ ճւսրման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցիչների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը
12. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը
13. Ընկերության գույքի օտարման և ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը,
14. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռք բերումը և հետ գնում
15. Ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարչության ձևավորումը,
16. ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը,
17. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը
18. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը
19. Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.
20. այլ կազմակերպություններին մասնակցելը,
21. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատոումը,
22. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության խորհրդի իրավասության հարցեր։
8.4 Ընկերության ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադիրը( բաժնետերը) կամ նրա կողմից լիազորված անձը (անձինք) հիմնադրի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում:
Հիմնադրի լիազոր ներկայացուցիչ կարող են նշանակվել միայն պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողները:
8.5 Սույն կանոնադրության 8.3 կետի 12,13,14,17,18,19,20,21 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից գործադիր տնօրենի ներկայացմամբ:
8.6 Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են հիմնադրի մեկից ավել լիազոր ներկայացուցիչներ ապա այդ ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին համապատասխան ձայնի իրավունքով լիազորված լիազոր ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ, բացի սույն կանոնադրության 8.5 կետում սահմանված դեպքերից:Իսկ սույն կանոնադրության 8.3 կետի 1,2,3,5,13, եյթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների ¾ -ով :
8.7 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության գործադիր տնօրենը ինչպես նաև, վերհսկիչ հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը:
8.8Ընկերության ընթացիք գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը
Ընկերության գործադիր տնօրենը`
1.տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գոր– ծւսրքներ է կատարում Ընկերության անունից,
2.ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում,
3.գործում է առանց լիազորագրի,
4.տալիս է լիազորագրեր,
5.սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, 6.բանկում բացում է Ընկերության հաշվարկային/այդ թվում՝ տարադրամային/ և այլ հաշիվներ
7.առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,
8 Ընկերության Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը
9. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ,հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
10. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին,
11. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պաշտպանվածության միջոցներ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
9.1 Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկումը իրականացնում է հիմնադրի կողմից նշանակված վերահսկիչը։
Ընկերության վերահսկիչ հանձնաժողովը/հսկիչը/հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին, Ընկերության կանոնադրությանը։ Վերահսկիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կող֊մից հաստատվող ներքին փաստաթղթերով վերահսկիչ հանձնաժողովի/հսկիչի/ կանոնակարգով։ Վերահսկիչ հանձնաժողովը իրավունք ունի իրականացնել Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով։ Վերահսկիչ հանձնաժողովը /հսկիչը/ իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարում։ Վերահսկիչ հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացնել Ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսա-տնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները։
Վերահսկիչ հանձնաժողովի անդամները/հսկիչը/ ընտրվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։Վերահսկիչ հանձնաժողովի անդամները հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժո– ղովին։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամների վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։
Վերահսկիչ հանձնաժողովի անդամ կարող են լինել Ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված, հիմնադրի կողմից նշանակված գործունակ ֆիզիկական անձինք։ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ 9.2Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել հսկիչի վրա։
9.3Ընկերության ֆինանսա-՜տնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարոդ է ներգրավել արտաքին աուդիտներին / կազմակերպություն կամ ֆիզիկական անձինք/, կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը Ընկերության ֆի– նանսա-տնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն։ Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
10. Ընկերության մասնարյուղեր և ներկայացուցչություններ
10.1 ՀՀ տարացքում և նրանից
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
11.1 Ընկերության կանոնադրության մեջ փովտխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատելը տեղի է ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ի չափով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքերում ձայների մեծամասնությամբ։
11.2 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ է մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքում պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից։
11.3 Մասնաճյուղի և ( կամ ) ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ: Այդ տեղեկությունների փոփոխությունների հետ կապված կանոնադրության փոփոխոիթյունները ուժի մեջ են մտնում պետական գրանցումը իրականացնող մարմիներին ծանուցելու պահից:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
12.1 Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրեքով սահմանված կարգով, միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով։
Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից։ Ընկերությունը այլ Ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը համարվում է վերակազմավորված ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կող֊մից այդ Ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից։ Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցված ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով՝ ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող մարմնի կողմից։
12.2 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարեցմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցմամբ։ Ընկերության լուծարման հիմքերն են՜
1.Դատարանի կողմից Ընկերության պետական գրանցման անվավեր ճանաչելը,
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում Ընկերության աոանց իրավահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը:
3. ԸնկնրությունԸ սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:
4. Ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:
5.Օրենքով նախատեսված այլ հիմքերով։
Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի երկրորդ ենթակետով նախատեսված դեպքում կատարում է հիմնադիրը Ընկերության խորհրդի ներկայացմամբ։
Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայացուցիչները։ Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի խորհրդի կողմից ներկայացվււծ ամփոփ հաշվեկշիռը և Ընկերության լուծարման նախագիծը։ Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընկերության լուծարումը համարվում Է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած, ձեոնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից։