Ծննդաբերական բաժանմունք
Բաժնում տեղակայված են բոքսային տիպի երկու առանձին ծնարաններ:
Բաժնում կան նաև հետծննդյան պալատներ : Բոլոր պալատները կահավորված են հարմարավետ մայրական և մանկական մահճակալներով: Բաժինը ունի առանձին մանակբարձական պոստ, ինտենսիվ բուժման պալատ և լրիվ կահավորված վիրահատարան:
Մայրության դպրոց
Հարմարավետ և ժամանակակից կահավորված սենյակում կատարվում է հղիների և նրանց ընտանիքի անդամների ծանուցում և կրթում հղիի խնամքի, նրա սնուցման, հիգիենայի, ծննդաբերությանը նախապատրաստելու հետծննդյան շրջանի , նորածնի խնամքի և այլ հարցերի վերաբերյալ:
Գինեկոլոգիական բաժանմունք
Գինեկոլոգիական բաժանմունքը ծննդատանը գործել է վերջինիս հիմնադրաման օրից: Բաժանմունքը հագեցած է ժամանկակից ախտորոշիչ և բուժական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
Բաժանմունքում աշխատում է արհեստավարժ, բժշկա- մանկաբարձական կոլեկտիվ, որը կարող է իրականացնել բարձր մասնագիտացված բուժ. օգնություն , ինչպես անհետաձգելի, այնպես էլ պլանային իրավիճակներում:
Աշխատանքի ծավալը կատարվում են կոնսերվատիվ և ինվազիվ գինեկոլոգիական գրեթե բոլոր տեսակների հետազոտությունները և վիրահատական միջամտություններ:
Կոնսերվատիվ գինեկոլոգիական կանաց բորբոքային հիվանդությունների ախտորոշում, բուժում:
Չբերությունների ախտորոշում բուժում:
Օպերատիվ գինեկոլոգիա- վիրահահտություններ արգանդի ցանկացած տեղակայման միոմաների և ձվարանների կիստաների (կիստոմաների) կապակցությամբ:
Վիրահատություններ սեռական օրգանների իջվածքների կապակցությամբ- արգանդի հեշտոցային էքստիրպացիա, կոլպոպերինեո պլաստիկա, Վիրահատություններ արգանդի պարանոցի դիսպլազիաների կապակցությամբ, պարանոցի կոնիզացիա :