Աշխատակազմ


Վարդան Սաշայի Գինոյան, բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ:


Ծնվել է 25. Հուլիսի 1972թ. ք. Մարտունիում 1991-1997թ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2008թ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցել է օրդինատուրա `անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ մասնագիտությամբ:

Սեդրակ Սուրենի Սահակյան, բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ:


Ծնվել է 22 ապրիլի 1964թ. ք.Մարտունի 1982թ. ընդունվել է 1988թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը` բուժական գործ մասնագիտությամբ: 1989թ. ստացել է բժիշկ անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ որակավորում : 1997թ. աշխատում է <<Մարտունու Ծննդատուն>> ՊՓԲԸ-ում ,որպես բժիշկ անեսթեզիոլոգ –ռեանիմատոլոգ:

Նորայր Սարգսյան, բժիշկ սոնոգրաֆիստ


Նորայր Դերենիկի Սարգսյան՝ Բժիշկ-Սոնոգրաֆիստ : Ծնվել է 1987 թ. հունվարի 26-ին ք. Մարտունիում: 2004-2010թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում : 2010-2012թթ. անցել է կլինիկական օրդինատուրա ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում ՝ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ: 2009-2012 թթ. աշխատել է Երևանի <<Շտապբուժօգնություն >> ՓԲԸ –ում որպես գծային բրիգադի բժիշկ: 2013-թ. աշխատել է որպես բժիշկ- սոնոգրաֆիստ <<ԻՄՄԱ>> ԲԿ-ում: 2014-2016թթ. զինվորական ծառայություն է անցել ԼՂՀ Ստեփանակերտի Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում որպես Բժիշկ-սոնոգրաֆիստ : 2017թ.-ից աշխատում է որպես բժիշկ-սոնոգրաֆիստ << Մարտունու Ծննդատուն >>ՊՓԲԸ-ում և <<Մարտունու>> ԲԿ-ում : Մասնակցել է կատարելագործման դասընթացների :

Արուսյակ Համբարձումյան, բժիշկ նեոնատոլոգ


Արուսյակ Գագիկի Համբարձումյան Ծնվել է 1992թ. մարտի 5-ին Երևանում: 1999թ. ընդունվել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոց (այժմ` ավագ), որը ավարտել է 2009թ. գերազանցությամբ: Նույն թվականին, ցուցաբերելով բացառիկ գիտելիքներ, անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետ: 2014թ. ուսումը շարունակել է ԵՊԲՀ մագիստրատուրայում: 2016-2019թթ. գերազանց առաջադիմությամբ պայմանավորված անվճար հիմունքներով հետբուհական կրթություն է ստացել ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնում: Ուսումն ավարտելուց հետո` 2019թ., աշխատանքի է ընդունվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատուն` որպես բժիշկ- նեոնատոլոգ:

Մանուշակ Ղազարյան -, Բժիշկ նեոնատոլոգ


Բժիշկ Նեոնատոլոգ